ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Ոսկե Գլոբուս 2020». հայտնի են լավագույնները

«Ոսկե Գլոբուս 2020». հայտնի են լավագույնները
06.01.2020 | 23:10

Հայտնի են Լոս Անջելեսի «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության արդյունքները:


«Լավագույն ֆիլմ» (դրամա)- «1917»
Լավագույն ֆիլմ (կատակերգություն կամ մյուզիքլ)- «Մի անգամ Հոլիվուդում»
«Լավագույն ռեժիսոր» - Սեմ Մենդես, («1917»)
«Դրամատիկ ֆիլմում լավագույն դերասան» - Հոակին Ֆենիքս, («Ջոկեր»)
«Դրամատիկ ֆիլմում լավագույն դերասանուհի» - Ռենե Զելվեգեր (Ջուդի)
Լավագույն դերասան (կատակերգություն կամ մյուզիքլ)- Թերոն Էջերթոն («Ռոքեթմեն»)
Լավագույն դերասանուհի (կատակերգություն կամ մյուզիքլ)- Ակվաֆինա («Հրաժեշտ»)
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» - Բրեդ Փիթ, («Մի անգամ Հոլիվուդում»)
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» - Լորա Դերն («Ամուսնական պատմություն»)
«Լավագույն սցենար» - Քվենտին Տարանտինո, («Մի անգամ Հոլիվուդում»)
«Ֆիլմի լավագույն երաժշտություն» - Հիլդուր Գուդնադոտիր («Ջոկեր»)
«Լավագույն երգ»- I'm Gonna Love Me Again, («Ռոքեթմեն»)
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» - «Կորած օղակ»
«Լավագույն օտարալեզու կինոնկար» - «Պարազիտները»
«Լավագույն հեռուսատեսային սերիալ»(դրամա) - «Ժառանգները»
Լավագույն հեռուստասերիալ (կատակերգություն կամ մյուզիքլ)- «Ֆլիբեգ»
Լավագույն մինի-սերիալ կամ հեռուստաֆիլմ- «Չեռնոբիլ»
«Դրամատիկ հեռուստասերիալի լավագույն դերասան» - Բրայան Կոքս, («Ժառանգները»)
«Դրամատիկ հեռուստասերիալում լավագույն դերասանուհի» - Օլիվիա Քոլման, («Թագ»)
«Հեռուստասերիալային լավագույն դերասան» (կատակերգություն կամ մյուզիքլ) - Ռամի Յուսեֆ, («Ռամի»)
«Հեռուստասերիալային լավագույն դերասանուհի» (կատակերգություն կամ մյուզիքլ) - Ֆիբի Ուոլլեր Բրիջ
«Մինի-սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասան» - Ռասսել Քրոու, (Ամենաբարձր ձայնը)
«Մինի-սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասանուհի» - Միշել Ուիլյամս, («Ֆոսսի/Վերդոն»)
«Հեռուստասերիալի, մինի-սերիալ կամ հեռուստաֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասան» - Ստելլան Սկարսգորդ («Չեռնոբիլ»)
«Հեռուստասերիալի, մինի-սերիալ կամ հեռուստաֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» - Պատրիսիա Արկետ, («Կեղծավորություն»)
«Հեռուստատեսային նվաճումների համար» - Էլեն Դեջեներես

Դիտվել է՝ 2492

Մեկնաբանություններ